Աստուածաբանութեան Դոկտոր Աբրահամ Տէրեանը Հայ աստուածաբանութեան և հայրաբանութեան վաստակաւոր պրոֆեսոր է Սբ. Ներսէս Ընծայարանում, Նյու Յորքում: Սբ. Ներսէսում դասավանդելուց առաջ` նա քսան տարի եղել է Էնդրյուզի համալսարանի միջ-կտակարանային, պարականոն և վաղ քրիստոնէական գրականութիւնների պրոֆեսոր, իսկ չորս տարի շարունակ՝ Չիկագոյի համալսարանի հայ և հելլենիստական հետազոտութիւնների այցելու պրոֆեսոր: Նա միջազգայնօրէն ճանաչված մասնագէտ է հելլենիստական, վաղ քրիստոնէական և միջնադարեան հայ գրականութեան ոլորտներում, որոնցում նա հրատարակել է տասից աւելի գիրքեր: Որպէս Ֆուլբրայթ հիմնարկի գիտնական, 2005 թ. նա Ֆուլբրայթ հիմնարկի և ԱՄՆ-Իսրայէլ կրթական հիմնարկի կողմից հումանիտար գիտութիւնների վաստակաւոր ամբիոնի մրցանակաբաշխութեան առաջին ստացողն էր: 2008-ին ընտրւել է ՀՀ ԳԱԱ անդամ: 2016-ին ընտրւել է Միլանօյի Ամբրօզեան Ակադեմիայի անդամ: 2018-ին ընտրւել է ԱՄՆ-ի հումանիտար գիտութիւնների ազգային կեդրոնի անդամ: