Ծնվել է 1983թ.։ 1999-ին ավարտել է Երևանի Ա.Պ. Չեխովի անվ. թիվ 55 միջնակարգ դպրոցը։ 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005-ին՝ մագիստրատուրան։ Ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցիչ։
2005թ.-ին դարձել է «Միտք» վերլուծական կենտրոն ՀԿ-ի համահիմնադիր։ 2005թ-ից մինչ օրս որպես տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ աշխատել տարբեր հետազոտական կենտրոններում («Միտք» վերլուծական կենտրոն, «Կովկաս» վերլուծական կենտրոն, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, «Ոսկանապատ վերլուծական կենտրոն» և այլն)։
2010թ.-ից Times.am լրատվական կայքի հիմնադիր, խմբագիր։
2015թ.-ից «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար։
2017-2018թթ. «Արարատ» հեռուստաընկերության լուրերի տնօրեն։
2019թ. – ից «Աստվածամոր տուն» հիմնադրամի հոգաբարձուների անդամ։
Մի շարք գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ։
Ամուսնացած է, ունի 5 զավակ։