Ծնուել է Հ.Հ. Կապան քաղաքում 1984 թուականին: 2001-2006 ուսանել է Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիայում: 2007-2013 ուսումը շարունակել է Ֆլորենցիայի գեղարուեստի պետական ակադեմիայի գեղանկարչութեան քառամեայ բաժնում: 2013-2016 աւարտել է Ֆլորենցիայի գեղարուեստի ակադեմիայի վիզուալ եւ ժամանակակից լեզուներն արտայայտող արուեստների երկամեայ ասպիրանտուրան: Ապրում եւ աշխատում է Ֆլորենցիայում: Նրա հետազօտութիւնը ներառում է վիզուալ արուեստի տարբեր ոլորտների միաւորում, տարբեր տեխնիկաների եւ կատարումների համակցումով, (նկարչութիւն, ինստալացիայ, պերֆորմանս, Արթ Թերապիա (Art/Therapy), լուսանկարչութիւն,անհատական ARTproject-ներ), ստեղծագործութիւնների հիմքում “սկիզբ“, “ակունք“, բացարձակ Սիրոյ, անվերջ որոնումն է։ Մարմին, հոգի, ֆորմա, միտք, ձայն. 2017-ից ի վեր անհատական ARTproject-ներով աշխատում եւ համագործակցում է Ֆլորենցիայի մի շարք տարրական եւ միջնակարգ դպրոցների հետ, ինչպես նաեւ որպէս կամաւոր համագործակցում, ուսումնական ծրագրերով, բարեգործական միութիւնների հետ, դասաւանդելով` Art/Therapy, հոգու, ճշմարտութեան, լոյսի, ձայնի, գոյնի իմաստի խորութիւնը արուեստում։ Հաւատքի մեծ դերը ստեղծագործութեան անբաժանելի հիմքն է: … Երբ ստեղծագործութիւնը դառնում է աղօթք։ Ֆլորենցիայի Սան Մինիատոյ տաճարում Սուրբ Բենեդիկտեան Կարգի ծառայող։ 2018-ից վիզուալ արուեստագէտ, փիլիսոփայ Լուչիանոյ Կարուզոյի արխիւում համագործակից, արխիւի արուեստագէտ։

Հիմնական ցուցահանդէսներ`

2019 թ․ “Երկկողմանի միտք“ գրադարան Libri Liberi, Ֆլորենցիա, իտալական մշակոյթի գրադարան, Փարիզ: 2018 թ․ “Լեզուի բոյրը“, անհատական ցուցահանդէս, գրադարան–տպագրատուն, Libri Liberi, Ֆլորենցիա:

2017 թ․Ֆլորենցիայում “ճանապարհորդ նկարիչների“ ասոցիացիայի առաջին տարեկան ցուցահանդէս ՝ Գ. Սպադոլինիի լսարան, Palazzo del Pegaso, Ֆլորենցիա: 2016 հրաւիրւում է ներկայացնել Ֆլորենցիայի Գեղարուեստի ակադեմիան “Originality – The Academics Creative“ խորագիրը կրող միջազգային ցուցահանդէսում, ժամանակակից արուեստի կենտրոն ՝ SICHUAN FINE ARTS INSTITUTE Chongquing, Չինաստան:

2014 թ․ STARTpoint, SEGNO CONTEMPORANEO Գիբերտիի սենեակ, Գեղարուեստի ակադեմիա, Ֆլորենցիա: 2013թ․ հրաւիրւում է այլ 8 երիտասարդ արուեստագէտների հետ մասնակցելու RAI կրթական հեռուստաալիքի համար արուեստի նախագծին,ստեղծուած Ֆլորենցիայի գեղարուեստի ակադեմիաի նախաձեռնությամբ։

2013 թ. երկխօսութիւն արուեստի եւ գիտութեան միջեւ, Բնութեան, պատմութեան թանգարան, Ֆլորենցիա։

2011 թ․Նորաձեւութեան եւ դիզայնի վերաբերեալ այլընտրանքային եւ անսովոր նիւթերով ստեղծուած հագուստներ, թուղթը նորաձեւութեան մէջ, “Թղթէ հմայքը“ Միլանի տրիեննալէ, Museum of Design։ Աշխատանքը տեղ գտաւ Fashion in Paper VOGUE Միլան 2011 օնլայն/առցանց ամսագրում։

2011-2013 STARTpoint Fashion in Paper ճանապարհորդական ցուցահանդէս – Հռոմ, Միլան, Փարիզ, Մադրիդ, Ֆլորենցիա, A project promoted by the Province of Milan. 2010 թ․ “Աստղագիտական օրացոյց“ նուիրուած Գալիլէոյ Գալիլէյի յիշատակին, հնագիտական թանգարան, Ֆլորենցիա։