Նարինե Մանուկյանը ծնվել է Երևանում, 1984 թվականին:

Ավարտել է Ջոն Կկրակոսյանի անվան թիվ 20 կրթահամալիրը, այնուհետև ընդունվել ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ:

2007 թվականին ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը` ստանալով Կենսատեխնոլոգ- գենետիկի մագիստրոսի որակավորում:

2010ին ստացել է նաև հոգեբան-մանկավարժի մագիստրոսի կոչում:

2012 թվականին հիմնադրել է «Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ, որը զբաղվում է Մանկական Ուղեղային կաթվածով ` հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմամբ` տրամադրելով անվճար համալիր վերականգնողական բուժում, հատուկ գույք:

Կազմակերպությունն այսօր միավորում է 500ից ավել երեխաների` հիմնականում անապահովընտանիքներից:

2015 թվականին հիմնադրել է «Երազի Տուն» մանկական վերականգնողական կենտրոնը:

 2018 թվականից ղեկավարում է Հայաստանի ամենամեծ «Հանրապետական Վերականգնողական կենտրոնը», որը տարեկան սպասարկում է 4.000-6.000 երեխաների և մեծահասակների:

Ամուսնացած է, ունի 3 որդի: