Արարատեան Հայրապետական թեմի տեղեկատուական բաժնի ղեկավար, լրագրող, «Ինքնութիւն» ռադիոհաղորդման, «Կենաց ծառ» հեռուստահաղորդման հեղինակ եւ վարող։ Մի շարք հեռուստահաղորդումների ու մշակութային յօդուածների հեղինակ է։ 2001թ․ աւարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալաւրիատը, 2003-ին՝ նոյն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2007թ․-ին աւարտել է Կովկասեան լրատուամիջոցների ինստիտուտի (ներկայում՝ Կովկասի ինստիտուտ` CI) Կովկասագիտութիւն բաժինը։ Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան լուսաբանման ծրագրի շրջանակում 2008-2009թթ․ մասնակցել է մի շարք սեմինարների՝ Բրիւսելում, Բեռլինում ու Կիեւում։ 2018թ․ մասնակցել է Միջմշակութային ուսումնասիրութիւնների, ուսուցման եւ երկխօսութեան միջազգային կենտրոնի նախաձեռնած «Միջմշակութային հաղորդակցութեան հիմունքներ» սեմինարին, 2016-17թթ․՝ Կէան գիտակրթական կենտրոնի՝ «Հայոց ոչ նիւթական մշակոյթը» խորագրով սեմինարների շարքին։