Ծնուել է 1979թ. Դեկտեմբերի 5-ին ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
1986-1993թթ. սովորել է Հրազդանի թիվ 11 միջնակարգ դպրոցում:
1993-1996թթ. միջնակարգ կրթութիւնը շարունակել է Արմաւիրի մարզի Առատաշէն գիւղի դպրոցում:
1996-2001թթ. ուսանել է Սեւանի Վազգէնեան Հոգեւոր դպրանոցում:
2001-2002թթ. կրթութիւնը շարունակել է Սուրբ Էջմիածնի Գէորգյան Հոգեւոր ճեմարանում:
2001թ Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տօնին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցում ձեռնադրուել է սարկաւագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանի:
2002թ. Յուլիսի 1-ից աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգում` որպէս գործավար քարտուղար, իսկ նոյն թուականի Դեկտեմբերի 1-ից` Մայր Աթոռի «Գարեգին Ա․» հայագիտական-աստուածաբանական կենտրոնում:
2004-2006թթ. ծառայութեան է անցել ՀՀ Զինուած Ուժերում` որպես հոգեւոր սպասաւոր:
2004թ. Փետրուարի 3-ին` Սուրբ Վարդանանց տօնին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայէլ եպիսկոպոս Աջապահեանի, ձեռնադրուել է կուսակրօն քահանայ:
2006-2009թթ. սովորել է Հռոմի Գրիգորեան Պապական Համալսարանի մագիստրատուրայում` Սուրբգրային Աստուածաբանության (Teologia BIBLICA) ֆակուլտետում:
2010-2011թթ. սովորել է Եւրոպական Խորհուրդի քաղաքական դասընթացների երեւանեան դպրոցում:
2009-2011թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնում` որպէս աստուածաշնչագիտութեան ենթաբաժնի տնօրէն:
2011թ. Յունուարի 1-ից ծառայութեան է կոչված ՀՀ բանտային ոլորտում` որպէս ՀՀ քրէակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի հոգեւոր ծառայութեան պատասխանատու:
2015թ. պաշտպանել է վարդապետական թէզ՝ «Յիսուս Մարկոսի Աւետարանում» թէմայով եւ ստացել վարդապետական մասնաւոր աստիճան:
2011-2018թ. «Շողակաթ» հեռուստաընկերութեան եթերում վարել է «Օր 6-րդ» հաղորդաշարը:
2018թ.-ից «Շողակաթ» հեռուստաընկերութեան եթերում վարում է «Համատես աւետարաններ» հոգեւոր հաղորդաշարը:
Դասաւանդում է Սեւանի Վազգէնեան Դպրանոցում («Նոր Կտակարանի ներածութիւն») եւ Սուրբ Էջմիածնի Գէորգյան Աստուածաբանական Համալսարանում («Նոր Կտակարանի մեկնութիւն»):
Հեղինակ է մի շարք աստուածաշնչագիտական ուսումնասիրութիւնների ու յօդուածների: