Ինքնակենսագրություն

Անձնական տվյալներ

Անուն, ազգանուն                                        պ.գ.թ. Սարգիս Մելքոնյան

Ծննդյան թիվ                                    26.01.1992

Ծննդավայր                                                  Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

Ուսում

1998-2008 թթ․                                            Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60                           

                                                                միջնակարգ դպրոց։

Ավարտել եմ գերազանցությամբ։

2009-2013 թթ․                                            Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)   

Աստվածաբանության ֆակուլտետի        

բակալավրիատի առկա ուսանող։

Ավարտել եմ գերազանց գնահատականներով՝ պաշտպանության ներկայացնելով «Եկեղեցու տրոհման պատճառները և Բյուզանդիայի միարարական քաղաքականությունը Է դարի առաջին կեսում» դիպլոմային ավարտաճառը։

2013-2015 թթ․                                            ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի

Աստվածաբանության ամբիոնի մագիստրանտ։   

Ավարտել եմ գերազանց գնահատականներով՝

                                                                       պաշտպանության ներկայացնելով

«Միակամության ծագման խնդիրները և

Հայոց եկեղեցու միության հարց բյուզանդականի

                                                                հետ Է դարի առաջին կեսին» մագիստրոսական

թեզը։

2015 թ․հուլիս-հոկտեմբեր                         Որպես DAAD (Deutscher Akademischer

Austauschdienst/Գերմանական ակադեմիական

փոխանակման ծառայություն) կազմակերպության

կրթաթոշակակիր վերապատրաստում

Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի

Մարտին Լութերի անվան համալսարանի

Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա

արևելք բաժնում։

2015-2018 թթ․                                            ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի

առկա ասպիրանտ։ Պաշտպանության եմ ներկայացրել «Միակամության վարդապետությունը  միջեկեղեցական երկխոսության համատեքստում (7-րդ դարի առաջին կես)» վերնագրով ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2018-2019 թթ․                                                        Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի

Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելք  բաժին՝ որպես ազատ   ունկնդիր և հետազոտող։ Մասնագիտացումը՝  

                                                                «Վանականությունն Արևելյան եկեղեցիներում»։

Աշխատանք

2015-2016 թթ                                                           ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի

սեմինարավար

2018 թ. սեպտեմբեր-նոյեմբեր                    ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  

ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնի 

գիտաշխատող։

2018 թ-ից                                                      Բելգիայի Լյուվեն լա-Նով համալսարանի 

Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների  

կենտրոնի հեռակա աշխատակից՝  որպես ԺԳ դարի անվանի գործիչ Միքայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն թարգմանության քննական բնագրի կազմման և հրատարակության համար հետազոտվող ձեռագրերի համեմատության պատասխանատու։

2019 թ․ նոյեմբերից                                               Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության

գլխավոր խմբագիր

2019 թ-ից                                                      ԵՊՀ Աստվածաբանության ամբիոնի դասախոս

Հանրային գործունեություն

2012-2015 թթ.                                                          ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերություն) նախագահ։

Ընտանեկան դրություն

                                                                 Ամուրի