Տ. Շահէ Ծայրագոյն վարդապետ Անանեան
Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերությունների բաժնի տնօրէն, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան
Տ. Շահէ Ծայրագոյն վարդապետ Անանեան, ծն. 01/10/1982, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։
1989-1999 թթ. ուսանել եւ գերազանց առաջադիմութեամբ (ոսկէ մեդալով) աւարտել է տեղի թիւ 1 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցը։
1999-2003 թթ. ուսանել է նախ Սեւանի Վազգէնեան դպրանոցում, ապա 2003-2005 թթ. ուսանել եւ աւարտել է Ս. Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանը, իբրեւ աւարտաճառ պաշտպանելով «Անդէմ նախադասութիւնները չորս Ավետարաններում. Գրաբար եւ յունարէն բնագրեր» խորագրով ուսումնասիրութիւնը։
2006 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ իր ուսումնառութիւնը շարունակել է Փարիզի կաթոլիկ համալսարանում եւ Սորբոնի Արեւելագիտութեան դպրոցում, մասնագիտանալով հին կտակարանեան մեկնութեան եւ աստուածաբանութեան մէջ եւ 2010 թ. թեկնածուական ատենախօսութեան պաշտպանութիւնից յետոյ ստացել աստուածաբանութեան թեկնածու-լիցենցիատ կոչումը։
2013 թ. Անհրաժեշտ քննութիւնից եւ ատենախօսութեան պաշտպանութիւնից յետոյ ստացել է վարդապետի աստիճան։
2016 թ. Պաշտպանել է ատենախօսութիւն ծայրագոյն վարդապետի աստիճանի համար, եւ նոյն տարում Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայութեան եւ հոգեբանութեան ֆակուլտետում 2012-2016 թթ. Ասպիրանտուրայում ուսանելուց եւ ատենախօսութեան պաշտպանութիւնից յետոյ ստացել փիլիսոփայական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան։
2005 թ. Ձեռամբ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ձեռնադրուել է սարկաւագ, իսկ 2006 թ.՝ ձեռամբ Տ. Տարօն եպիսկոպոս Ճէրէճեանի, աբեղայ։
2006-2019 թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծառայել է նախ որպէս Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գաւազանակիր, ապա Պաշտօնական մամուլի եւ Հրատարակչական բաժնի տնօրէն։ Ներկայումս Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէնն է։ 2009 թուականից դասաւանդել եւ դասաւանդում է Գեւորգեան հոգեւոր-աստուածաբանական ճեմարան-համալսարանում, Երեւանի Վ. Բրիւսովի
անուան լեզուաբանական պետական համալսարանում, Երեւանի Գեղարուեստի պետական ակադեմիայում։
Հեղինակ է չորս մենագրութեան եւ շուրջ վեց տասնեակ գիտական եւ հրապարակախօսական յօդուածների