Թանգարանագէտ եւ ցուցահանդէսների համադրող է։

Համադրել է բազմաթիւ ցուցահանդէսներ եւ հեղինակել կատալոգներ, որոնց շարքում է 2011թ.՝ հայ գրատպութեան 500-ամեակի առիթով, Լեւոն Արք. Զեքիյանի եւ Գաբրիէլլա Ուլուհոջեանի հետ միասին համադրած հայ մշակոյթին նուիրուած ցուցահանդէսը Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակի թանգարաններում։
2015թ. հանդիսացել է Վենետիկի ժամանակակից արուեստի բիենալէում ոսկէ առիւծ մրցանակին արժանացած հայկական տաղաւարի յանձնակատարը։
Նոյն տարում համադրել է Երեւանի նորաստեղծ Կոմիտասի թանգարանի մշտական ցուցադրութիւնը։
Նախաձեռնողական դերակատարութիւն է ունեցել 2011թ. Երեւանի եւ Վենետիկի միջեւ քոյր քաղաքների մասին ստրագրուած յուշագրի գործընթացում։ Այդպիսով կապել է իր ծննդավայրը ընտրեալ քաղաքի հետ։
2013-2018թթ. եղել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան մշակութային կցորդը։
2019թ. ճարտարապետ Ալբերտո Տորսելլոյի հետ միասին Վենետիկում հիմնել է AverCura մշակութային կազմակերպութիւնը՝ ուղղուած թափոնի ձեւաւորման ուսումնասիրութեանը՝ որպէս մշակութային երեւոյթ։
Գլխաւոր հետաքրքրութիւններն են արուեստը եւ կրօնը։
Ժամանակակից արուեստագէտներին սատարող զանազան հիմնադրամների եւ հասարակական կազմակերպութիւնների հոգաբարձուների խորհուրդների անդամ է, ինչպէս նաեւ, «Աստուածամօր Տուն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։